Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությանը գրանցվել է 29 թիմ

Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությանը գրանցվել է 29 թիմ
07.09.2012 | 17:30

Շարունակվում է Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության գրանցումը: Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել opengame.am կայք և լրացնել մասնակցության հայտը:

Մինչ այժմ 29 թիմ արդեն իսկ գրանցվել է առաջնությանը և ներկայացրել համակարգչային խաղերի ու բջջային հավելվածների իրենց նախագծերը:
Մասնակից թիմերի և համակարգչային խաղերի նախագծմամբ հետաքրքրվողների համար վաղը` սեպտեմբերի 8-ին, «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում կանցկացվի «Խաղերի ոլորտը և խաղերի ստեղծման մեթոդները» դասընթացը: Դասընթացը կվարի խաղերի ոլորտում մասնագիտացված Plexonic ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ opengame@uite.org հասցեին:
Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնությունն արդեն երկրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ